«Արդար Ռուսաստան՝ ճշմարտության համար» կուսակցության առաջնորդ, Դումայի խմբակցության ղեկավար Սերգեյ Միրոնովը դիմում է հղել ՌԴ գլխավոր դատախազին՝ խնդրելով ստուգել ադրբեջանական սփյուռքի հետ կապված կառույցները, այդ թվում՝ Մոսկվայի խոշորագույն «Սադովոդ» և «Ֆուդ սիթի» շուկաները՝ հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»-ն։ Վերոհիշյալ առևտրի կենտրոնները պատկանում են ադրբեջանցի Գոդ Նիսանովին։               
 

Ծառայել հայրենիքին՝ առանց հայտնի լինելու սպասելիքների

Ծառայել հայրենիքին՝ առանց հայտնի լինելու սպասելիքների
01.05.2025 | 10:00

Մարդիկ ձգտում են հայտնի լինել, դառնալ ուրիշների քննարկման թեմա, հայտնվել հանրության ուշադրության կենտրոնում, մինչդեռ հայտնի մարդիկ երազում են անհետանալ ու ոչ մի բանով աչքի չընկնել։

Իրականում հայտնի լինելը որքան հաճելի է, երբ քեզ դրսում բոլորը ճանաչում են, նույնքան ու գուցե ավելի շատ վատ է։

Քեզ ճանաչում են, հետևաբար քեզնից սպասելիքները և պահանջներն էլ են շատ։ Բնականաբար, մեղադրանքներն էլ անհամար են։

Հայտնի մարդիկ ավելի խոցելի են, և նրանց միակ առավելությունը ճանաչված լինելն է։

Բայց դա էլ է հարաբերական։

Ինչքան ուզում ես, հայտնի ու ճանաչված եղիր։ Բավական է 1-2 ամիս անհետանաս հանրության աչքից, քո մասին դադարեն խոսել լրատվամիջոցները, քո գրառումները չտարածվեն ու չքննարկվեն, և շատ արագ քո գոյության մասին իսպառ կմոռանան նույնիսկ այն մարդիկ, ովքեր դեռ երեկ քեզ անվանում էին «միակ ու անկրկնելի»:

Ժամանակակից կյանքը չափազանց արագ է ընթանում, ժամանակակից հանրության համար մարդկային, բարոյական, ազգային և այլ արժեքներն այլևս այնպիսին չեն, ինչպես 30, 50 կամ 100 տարի առաջ։

Այնպես որ, պետք չի սին հույսեր ունենալ, թե հայտնի լինելով՝ դուք հավերժ կմնաք մարդկանց հուշերում։

Վայելեք այն, ինչ ունեք, ավելացրեք ձեր գիտելիքները և ձգտեք ծառայել հայրենիքին՝ առանց հայտնի լինելու սպասելիքների։

Նաիրի Հոխիկյան

Դիտվել է՝ 2321

Մեկնաբանություններ